Քանի դեռ պետությունների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հանդիպումներն անց են կացնում վարագույրների հետևում,… քանի դեռ ամենահասարակ քաղաքացին չունի համաշխարհային անցուդարձի վերաբերյալ իրականությանը համապատասխանող հստակ պատկերացում,… քանի դեռ հասարակության մեջ գերակշռում են «ով էլ նստի թալանելու է», «մենք ի՞նչ կարող ենք անել, աշխարհի մեծերն են որոշում», «չկան հավերժ բարեկամներ, կան հավերժ շահեր» և այլ ստորակարգ արտահայտություններ,… քանի դեռ իրական գիտելիքները լինելու են միայն որոշ խավերի սեփականությունը,…մենք դատապարտված ենք պատերազմների տեսքով հնձել մեր ձեռքերով ցանած դառնությունները։


Քանի դեռ փողը կմնա որպես նպատակ, այլ ոչ թե միջոց,…քանի դեռ գաղափարը կծառայի նյութին և ոչ թե հակառակը,…քանի դեռ կապրենք ուտելու համար,…քանի դեռ դիմացինի մեջ չենք փնտրի ինքներս մեզ,… քանի դեռ հանուն սեփական գոյատևման կխժռենք մեզանից դուրս ամեն ինչ,…

 


Քանի դեռ չենք հասկացել մեր ամեն մի քայլի, գործողության, խոսքի թողած հետևանքը,…քանի դեռ չենք տեսնում այսօրվա անարդարության պատճառները,…քանի դեռ չունենք երեկվա, այսօրվա և վաղվա միջև կապի գիտակցումը, …դատապարտված ենք ներքին և արտաքին բանտարկության…
Քանի դեռ փախչում ենք ինքներս մեզանից, քանի դեռ չենք հանդիպել մեր երկրորդ «ես»ին, քանի դեռ մեզ արտացոլում է միայն հայելին……

 

Արթուր Ալեքսանյան