Անչափ ցավալի է, որ զինուժի մարտական պատրաստվածությունը գերժամանակակից մեթոդներով բարձրացնելու փոխարեն, շեշտը դրվում է էժանագին քարոզարշավի վրա և դրանով իսկ նույնքան վնաս հասցվում, որքան սերիալներով…, ոչինչ չասող հաղորդաշարերով…Խիստ տարօրինակ էր այն հանգամանքը, որ քթից այն կողմ չտեսնող, վաղվա օրը չկանխագուշակող, վերլուծության ունակությունից զուրկ, մակրոմտածողությունից հեռու, աշխարհաքաղաքական ցնցումները արհամարհող մի վարչակազմ կարող էր որևէ լուրջ ձեռքբերումներ գրանցել ինչ որ հարցում։ Ամբողջ տասնամյակներ նալբանդյանական քնով տառապողները չէին կարող լավագույն իսկ ցանկության դեպքում իրական հավաքականություն ապահովել։ Մի քանի օրվա մեջ կապիտալիստական գիշատիչ վիշապը բուսակեր չէր դառնա։
Եվ ինչի՞ հասաք, ավելորդ ոգևորվածությո՞ւն էր պետք, իրականությունից ևս մեկ կտրվածությո՞ւն։ Չէ՞ որ ոչ վաղ անցյալի արցախյան պատերազմը ցույց է տվել, որ թշնամին մոտ տասներկու անգամ հրադադար է խնդրել և նույնքան անգամ խախտել…Թե՞ երկու վարչակազմերով որոշել եք ձեր աթոռները պինդ գրկելու համար միացյալ ուժերով կոտորել որքան հնարավոր է շատ մարդ երկու ժողովուրդներից…Սկզբում քսա՜ն զոհ, հետո քիչ քիչ մինչև հարյուր կձգե՜ն,,, ես ձեր տեղեկատվական անվտանգության ցմփոր ականջողավոր ի՛նչն եմ ասել հա…
Արթուր Ալեքսանյան