Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ԼՂՀ առողջապահության նախարարության բոլոր հաստատություններն այս օրերին աշխատում են արտակարգ ռեժիմով:
Այս մասինզրույցում ասել է ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
«Հիվանդանոցներն ապահովված են դեղամիջոցներով, բժշկական պարագաներով, արյան անհրաժեշտ քանակով: Մասնագետներն շարունակում են աշխատել Արցախի տարբեր վայրերում: Աշխատանքն ընթանում է կազմակերպված: Մեզ շատ են օգնում Հայաստանից եկած մեր գործընկերները:

 

Անհրաժեշտության դեպքում վիրավորները տեղափոխվել են նաև Երևան: Ներկա դրությամբ 4 քաղաքացիական հիվանդ բուժում է ստանում հանրապետական հիվանդանոցում, 2 երեխա՝ «Արևիկ» մանկական բուժմիավորումում. նրանց վիճակը գնահատվում է «բավարար»»,-ասել է Կ. Աթայանը:

 

 

Վրեժ Հովսեփյան