«Դրսից կգա փրկությունը» և ուրիշի փեշի տակ մտնելու մտայնությունը մինչև վերջերս դուրս չէր գալիս մեր գլխի միջից։ Եվ ահա, վերջին օրերի պատերազմը, հերթական անգամ, ի ցույց դրեց այն պարզագույն ճշմարտությունը, որ մենք միայնակ ենք, և հույսը պետք է դնենք բացառապես Հայոց Ազգային Բանակի ու միասնական Հայ Ազգի կարողությունների և ունակությունների վրա։ Հերի´ք մտածենք, որ աշխարհը պարտավոր է սիրել Հայի սիրուն աչքերը, սուր միտքը, աշխատասեր ձեռքերը․․․ պետք չէ մեզ դրանց սերը, շատ լավ հիշում ենք 100 տարի առաջ ինչպիսի «ջերմությամբ» և «սիրով» թույլ տվեցին թուրքերին իրականացնել Հայոց Մեծ Եղեռնը։ Թքած ունենք այդ լիրիկական սիրո վրա, եթե, ի վերջո, հաղթում է իրենց նեղ պետական շահը, բայց աշխարհը և մանավանդ՝ մեր թշնամիները, պիտի վախենան, շան պես վախենան․․․
Հայե´ր, վերջապես հասկացեք, որ համաշխարհային ջունգլիների օրենքը վաղուց է սահմանված․«կամ դու ես ուտում, կամ քեզ են ուտելու»։ Աշխարհում, քանի՞սն են սիրում Իսրայելին և հրեաներին, բայց նրանցից վախենում են և հարգում ։ Եվ ուրեմն, անհրաժեշտ է վերածվել այն գիշատչին, որը կստիպի վախ և հարգանք տածել Հայի և Հայաստանի հանդեպ։ ՎԱԽ ԵՎ ՀԱՐԳԱՆՔ, ուրիշ ոչինչ։
Լևոն Ստեփանյան