Պայծառատեսների շքերթ ֆեյսբուքում
Իրենց քաղաքական գործիչ համարող մի շարք մարդիկ որոշել են ՀՀ Նախագահի խոսքերը ավելի պարզ, մատչելի ձևով բացատրեն մեզ, շարքային մահկանացուներիս, ու բացահայտումներ է, որ անում են. «Ադրբեջանը կարող է գնալ նոր արկածախնդրության», «հնարավոր է պատերազմի վերսկսում», էլ եսիմ ինչ:
Հարգելիներս, մի բան հարցնեմ. ինչ-որ մեկը հակառակն է պնդու՞մ:
Մի քիչ Ձեր ուղեղներին էլ ներություն տվեք, ոչ թե միայն լեզվին, որպեսզի Ձեր ասածի մեջ նաև միտք լինի, ոչ միայն խոսք:

 


Հա, ու Ձեր տրյուիզմները Ձեզ պահեք, Ձեր կուսակցություն կոչվող աղանդների ներքին լսարանի համար:
Հա, մեկ էլ էն քաղաքական գործիչներին, ովքեր պատերազմ միայն կինոյում ու երազում են տեսել և ասում են՝ «մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման, յուրաքանչյուր գործողություն կստանա համարժեք պատասխան», ուզում եմ հարցնեմ. ֆիզիկայի հայտնի օրենքն եք մեջբերու՞մ, թե՞ վիճակագրություն եք նայել ու մի երկու հոգի աչքներիդ ավելորդ է թվացել:

 


Գնացեք Ձեր ավանդական գործով՝ քաղաքական մարգարեությամբ զբաղվեք, էլի, ի բեզ վաս տօշնօ:

 

Մովսես Դեմիրճյան