Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելուց բացի, անհրաժեշտ է ջանքեր ներդնել, հնարավոր բոլոր միջոցներով, կանխելու ռազմական մատակարարումները Ադրբեջանին:
Զենքի առևտուրը մեծ եկամուտներ ապահովող ոլորտ է, որում հստակ արտահայտված է նաև քաղաքական գործոնը: Հասկանալի է, որ հեշտ չէ ստիպել զենքի բիզնեսով զբաղվող պետություններին նման քայլի գնակ, սակայն պետք է անել առավելագույնը:

 


Կար մի ժամանակ, երբ Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարող երկրները հայտարարում էին, թե ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չունի՝ փորձելով հիմնավորել իրենց գործարքները, սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ այդպիսի հիմնավորումները «գրոշի արժեք» չունեն, իսկ Ադրբեջանը ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու առումով թերևս ահավասարը չունի: Ու դժվար թե այս մասին արտերկրում չգիտեն:

 


Հ.Գ. Իհարկե Թուրքիան կա ու կա ու եթե անհրաժեշտ լինի այդ մատակարարումները կիրականացնի նույնիսկ գաղտնի ճանապարհով, սակայն դա հարցի միայն մի կողմն է:

 

Տիգրան Աբրահամյան