Բաքվում մոռացել են, որ <> ժամանակներն անցել են: Հիմա հաղթանակները տոնվում են այլ մեթոդներով ու այլ տեղերում: 21-րդ դարում պատերազմը չափազանց լուրջ ու բազմաշերտ գործընթաց է՝ ներառելով տեղեկատվական, դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ու, նույնիսկ, գաղափարական ողջ զինանոցը:
Պատահական չէ, որ ներկայում պատերազմներ կարողանում են մարսել շատ քիչ երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Իսրայելը, Ռուսաստանը (որոշ վերապահումներով, քանի որ այն դեռ <> է ենթարկվում Ուկրաինայում ու Սիրիայում): Նույնիսկ Անգլիան ու Ֆրանսիան ռազմական գործողությունների ժամանակ գրեթե միշտ դիմում են ԱՄՆ-ի օգնությանը: Իսկ Ադրբեջանն առնվազն չի կարող այդ երկրների հետ համեմատվել սեփական բանակով ու այլ ռեսուրսներով, մանավանդ, որ այն միշտ ապավինում է վարձկաններին, որը հուսալի տարբերակ չէ: Ինչպես Մաքիավելին էր ասում, <>:
Մյուս կողմից, հաղթել պատերազմում, նշանակում է, նախ, ճիշտ դիրքավորվել սեփական հանրության ու, մանավանդ, արտաքին միջավայրում: Պետք է առկա լինեն նաև արտաքին նպաստավոր պայմաններ, իսկ դա առայժմ չկա, քանի որ տարածաշրջանային գերտերություններն ունեն առանց այն էլ բավարար քանակությամբ խնդիրներ: Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով ու Սիրիայով, Իրանը նոր է բացվել աշխարհի առաջ, և նրան կայունություն է հարկավոր, Թուրքիան ունի քրդական և սիրիական խնդիր: Այս ամենով հանդրձ՝ պետք է նաև ճիշտ գնահատել հակառակորդի ուժը: Մի խոսքով, հարկավոր է ապահովել համապատասխան ներքին ու արտաքին բազա: Սա է այսօրվա պատերազմի իսկական <> (պատերազմի առիթ), այլ ոչ՝ ցանկալին տեսնելու մղումը:
Դժվար թե, Ապշերոնում դա չեն հասկանում, այլապես կգնային տոտալ, մեծ պատերազմի: Մինչդեռ, նրանք ապավինել են խոշորամասշտաբ լոկալ պատերազմի տարբերակին՝ նպատակ ունենալով ինչ-որ բան պոկել ու այնուհետ դա ներկայացնել սեփական հանրությանն իբրև <> ինչ-որ միֆ: Դրան էլ, անտարակույս, կհաջորդի այլ միֆի կերտումը մոտավորապես այսպիսի ձևակերպմամբ. <>:
Այդ միֆերն այնքան անհրաժեշտ են փակ համակարգերին՝ հասարակության կողմնորոշումը մշտապես դեպի ռեժիմը պահելու համար:
Սակայն, Բաքուն պետք է փորձի միֆերի այլ տարբերակներ որոնել, քանի որ ակնհայտորեն չի հաջողում սեփական պլաններում՝ շնորհիվ հայկական բանակների հուժկու հակահարվածների: Բիսմարկն ասում էր. <>: Արդյունքում, պատերազմից Ադրբեջանին մնում է միայն սուտը, որը կարելի է օգտագորրծել գոնե ինչ-որ փոխարինող միֆի էֆեկտով:
Իսկ պատերազմն ավելի դաժան է, քան այն հրահրող դիկտատորները, ովքեր հաճախ դառնում են իրենց կողմից հրահրած պատերազմի զոհը՝ պատժվելով կամ հակառակորդի, կամ սեփական ժողովրդի կողմից:
Արման Սահակյան