23 տարի առաջ այս օրը ավարտվեց Քարվաճառի ազատագրումը՝Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողությունը,որը սկսվել էր մարտի 27-ից...Քարվաճառի ազատագրումից երեք օր անց Արցախի Պաշտպանական Բանակի մարտիկները դուրս էին եկել Օմարի լեռնանցք...
Ադրբեջանում արդեն են ողբում՝անդրադառնալով 23 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին և հաշվում կորուստները...Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Քարվաճառի շրջանի կորստով Ադրբեջանը զրկվեց 1936 կմ քռ. տարածքից,որտեղ կար 132 բնակավայր...Բաքվի տվյալներով Քելբաջարի համար մարտերում զոհվել է 55 ազերի զինվորական...

 


Շնորհավորում եմ բոլորիս Քարվաճառի ազատագրման 23-րդ տարելիցի կապակցությամբ...
Փա՛ռք Հայոց բանակին և նրա զինվորին...

 

Գագիկ Համբարյան