Գյուղացին մեղավոր չէ, որ իր աշխատանքի արդյունքում խաղողի առատ բերք է ստանում...
Գործարարը մեղավոր չէ, որ Ռուսաստանում առաջացած տնտեսական դժվարությունների պատճառով իր կոնյակն առաջվա պես շատ չի վաճառվում, հետևաբար շատ փող չունի, որպեսզի մթերի գյուղացու աճեցրած խաղողը..
Կառավարությունը կարող է չմիջամտել այս գործընթացին, բայց ի պատիվ իրեն միջամտում և թույլ չի տալիս, որ գյուղացու բերքը <>, միջամտում է որպեսզի գործարարներն ամբողջությամբ մթերեն խաղողը: Այս ամենի արդունքում այսօր գործարարներից շատերը, որ ժամանակին օգնել էին գյուղացուն' մթերելով նրա բերքը, ուշացնում են բերքի գումարը' դարձյալ օբյեկտիվ պատճառներով, և ստեղծվում է անելանելի իրավիճակ: Եթե ոչինչ չփոխվի' այս տարվա աշնանը բոլորս նորից կանգնելու ենք նույն խնդրի առջև: Ակնհայտ է, որ այս ճանապարհով այլևս հնարավոր չէ գնալ և պետք է գտնել նոր լուծումներ… Փաստացի լուծումներից մեկն այն է, որ գործարարները ռիսն ամբողջությամբ իրենց վրա վերցնեն' տեղում վճարելով գյուղացիների գումարը, ինչն արել են օրինակ Արայիկ Գրիգորյանը (Ավշարի գինու գործարան) և Գագիկ Ծառուկյանը: Բայց սա ևս ռիսկային ճանապարհ է, քանզի նման պարագայում էլ գործարարները կարող են հայտնվել սնանկացման եզրին: Կա ևս մեկ ճանապարհ. բանկերը սառեցնում են գյուղացիներին տրված վարկերի սպասարկումը' օդ տալով գյուղացուն, բայց սա ևս լուծում չէ երկարաժեմկետ առումով, քանզի ամեն հաջորդ գարուն գյուղացուն դարձյալ նոր վարկ է պետք գալու…

 


Ճանապարհ է նաև այն , որ պետությունը գումարներ տրամադրի գործարարներին, որպեսզի նրանք մթերեն խաղողը և ազատվեն բանկերին հսկայական գումարներ վճարելու պարտավորություններից:
Բայց կան նաև այլ ճանապարհներ, որոնց մասին կարող են խոսել պրոֆեսիոնալ տնտեսագետներն ու մենեջերները, ովքեր նման ծանր պահերին չգիտես ինչու լուռ են: Կարճ ասած' մեզ կրիզիս մենեջերներ են պետք:

 

Սահակ Մայիլյան