ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն' "յուրաքանչյուր ոք ունի տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը":

 


Արդեն շուրջ 20 օր է, ինչ բախտի բերումով ԲՀԿ արտահերթ համագումարի կիսադատարկ դահլիճում "սղղացրած" քվեարկության շնորհիվ (այս մասին' ավելի ուշ) կուսակցության ղեկին հայտնված Նաիրա Զոհրաբյանը համառորեն հրաժարվում է ինձ հանձնել իմ անձին վերաբերող տեղեկատվությունն ու կուսակցությունից ինձ անհիմն հեռացնելու մասին որոշումը:

 

Ոչինչ, շուտով նա ստիպված կլինի այդ որոշումը տրամադրել օրինական այլ միջոցների գործադրման արդյունքում, բայց միթե կես դար ապրելը նրա համար բավական չէ' գիտակցելու, որ իր ապօրինի ու քմահաճ պահվածքով նա օր-օրի գցում է ԲՀԿ վարկանիշը, ժամ առ ժամ նվազեցնում է կուսակցության նկատմամբ քաղաքացիների հստահության պաշարը...

 

Գևորգ Պետրոսյան