Հիմարություն է ուրախանալ այն փաստի վրա, որ մեր երկիրը փոքր, աշխարհի երեսից կտրված է ու դրա համար մեզ մոտ ահաբեկչություն չի լինում: Կամ ի՞նչ է նշանակում ահաբեկչության լինել կամ չլինելու վրա ուրախանալը: Ահաբեկչությունը դա պատերազմի նման մի բան է , որի իրական դառնությունը զգում են նրանք , ովքեր զոհվում են դրանց ժամանակ: Թող ոչ մեկ չփորձի ահաբեկչություն եղած երկրների համար որոշի, թե արժանի է՞ր այդ երկիրը , թե ոչ, կամ լավ է որ այնտեղ ահաբեկչություն եղավ, ի՞սկ այն մյուս տեղը ոչ:

 

 

Բոլոր դեպքերում ահաբեկչությունից տուժում են ոչ թե երկրի լավ կամ վատ ղեկավարները , այլ հասարակ քաղաքացիները, ովքեր մետրոյով շտապում են գործից տուն հասնել, ովքեր մանկական այգի են գնում ՝ իրենց փոքրիկների հետ զբոսնելու , խաղալու, ովքեր առավոտյան շտապել էին աշխատանքի : Իսկ պետության ղեկավարները նստած են իրենց սպիտակ, փայլուն գմբեթներով, հսկա պարիսպներով նստավայրերում ու լուրջ դեպքով քննարկումներ են անում , անիմաստ ու ոչինչ չասող ցավակցություններ են շռայլում մեռնող ժողովրդի հետևից:

 

 

Աշոտ Ասատրյան