Իսկապես որ Տիգրան Սարգսյանի նշանակումը ԵՏՀ ղեկավարի պաշտոնում լայն քննարկումների առիթ է հանդիսանում ԵՏՄ անդամ երկրների քաղաքական և տնտեսական վերլուծաբանների շրջանում , ինչից կարելի է համոզմունք հայտնել, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այն խոսքերը , որ «Տիգրան Սարգսյանն այլևս վերազգային լիդեր է», իսկապես համապատասխանում է իրականությանը :

 


Հետաքրքիր է, որ շատ վերլուծաբաններ Տիգրան Սարգսյանի նշանակումը համարում են Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից քայլ, այն իմաստով , որ հենց Տիգրան Սարգսյանին է Ռուսաստանի նախագահը վստահել ԵՏՄ-Արևմուտք հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մյուս կողմից վերլուծաբանները պնդում են, որ Տիգրան Սարգսյանի անձով Վլադիմիր Պուտինը հակակշռում է Լուկաշենկո- Նազարբաև համագործակցությունը:

 


Մեկ խոսքով , Տիգրան Սարգսյանը ԵՏՄ-ի կայացման և զարգացման հիմնական դերակատարն է լինելու և հայերիս համար շատ կարևոր է, որ նա հաջողի:

 

Մենուա Հարությունյան