Տասնամյակներ շարունակ անխնա օգտագործելու արդյունքում Սևանա լճի ձկնային պաշարները նվազել են: Ազդեցություն է ունեցել նաև լճի մակարդակի իջեցումը: Տարիներ շարունակ քայլեր են ձեռնարկվում իշխանի պաշարների վերականգնման համար:
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան, ձկան վերամշակման գործարան և լճում տեղակայվող տնտեսություններ:

 


Գործարանների շինարարությունն իրականացնելու է «Սևանի իշխան» ընկերությունը, որը հիմնադրվել է շուրջ երկու տարի առաջ: Մանրաձկան, ձկան վերամշակման գործարանների շինարարության ավարտի և շահագործման, ինչպես նաև լճում տեղակայվող առաջին մոդելային տնտեսության հիմնման համար, որն իրականացնելու է «Սևան Ակվա» ՓԲ ընկերությունը, անհրաժեշտ է 3,1 մլրդ. ՀՀ դրամ:

 


Գործադիրը այսօր կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել գումար հատկացնել գյուղատնտեսության նախարարությանը Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։

 

 

Կարինա Ավետիսյան