Վերահսկիչ պալատի կատարած վերջին ստուգումները ցույց են տալիս, որ ամենաշատ խախտումները սոցիալական գործակալություններում են հայտնաբերվել: Պատճառն այն է, որ սոցիալական գործակալությունները միլիարդների հասնող բյուջե, որի ծավալը մեծ է անգամ միջին ու մեծ քաղաքների բյուջեներից:
ՎՊ-ի կատարած ստուգումների արդյունքներից երևում է, որ պետությունը այս հարցում մեծ աշխատանք ունի անելու: Պետությունը պետք է կարողանա համապատասխան մեխանիզմներ մշակել խախտումները և չարաշահումները բացառելու համար: Նշենք, որ Վազգեն Խաչիկյանի գործը այս ցանցի առաջին խոշոր բացահայտումն էր, սակայն ինչպես երևում է' համակարգը դեռ ամբողջությամբ չի մաքրվել:
Մանե Զաքարյան