Ամբողջ աշխարհում ընդունված և տնտեսության զարգացման առաջնային գործոններից մեկն է համարվում զբոսաշրջության խթանումը: Դժվար է պատկերացնել Եվրոպական որևէ զարգացած և հզոր պետության տնտեսության բարելավումը' առանց զբոսաշրջիկի: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ ունի որոշակի դրամական միջոցներ, որը պատրաստ է ծախսել համապատասխան երկրում:Բոլորիս համար գաղտնիք չէ, որ մեզ մոտ հիմնականում մարտ ամսին ավելանում է Իրանցի զբոսաշրջիկների քանակը ( Կապված Նովրուզ-Բայրամ տոնի հետ):

 

Փոխարենը մտածենք, թե ինչպես կարելի է գրավել զբոսաշրջիկների հետաքրքրությունը դեպի մեր երկրի տեսարժան վայրերն ու հետաքրքիր սովորույթները, որպեսզի նրանք իրենց հետ բերած գումարները ծախսեն հենց մեր խանութներում և ժամանցային կենտրոններում, սկսել ենք վանել նրանց մեզնից և մեր պետությունից, փոխարենը ճանապարհ բացելով Իրանցի զբոսաշրջիկների համար դեպի մեր հարևան երկիր Վրսատան: Բավական է ընդամենը համեմատություն անցակցել Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությունով զբոսաշրջիկների թվի վրա, միանգամից պարզ է դառնում որորտի թերի զարգացման պատկերը:

 

Բազմաթիվ զարգացած երկրներում կառավարությունները ունեն հատուկ զբոսաշրջության ոլորտը համակարգող նախարարություն. որտեղ համապատասխան մասնագետներն են զբաղվում տվյալ հարցով: Գուցե նաև մեր կառավարությունը մտածի այդ ուղղությամբ և զբոսաշրջությունը դարձնենք մեր պետության գերակա ոլորտներից մեկը, որպես տնտեսության զարգացման խթանման լավագույն տարբերակ:

 

Սարգիս Մելիքյան