Այսօր հավակնորդների մրցաշարում կկայանան 9-րդ տուրի պարտիաները. միմյանց հետ կհանդիպեն հետևյալ շախմատիստները.

 

1. Թոփալով - Սվիդլեր
2. Անանդ - Արոնյան
3. Գիրի - Կարուանա
4. Նակամուրա - Կարյակին

 

Բնական է, մեզ համար առաջնայինը Լևոնի պարտիան է լինելու, բայց պակաս կարևոր չէ նաև Նակամուրա - Կարյակին պարտիան: Ինչպես արդեն տեղյակ ենք, Նակամուրային հետ կապված հայտնի միջադեպից հետո, վերջինս ստահոդ լուրերով լցրեց մամուլը՝ մեղադրելով Արոնյանին իր հետ ոչ հարգալից գտնվելու համար: Սակայն շախմատը մնում է շախմատ, և պետք է առաջնորդվել ըստ կանոնների:
Սպասելի կլինի նաև Նակամուրայի պարտությունը, քանի որ վերջինս շատ լավ հասկանում է, որ այլևս ի զորու չէ միանալ 1-ին տեղի համար մղվող պայքարին:

 


Արդյոք Նակամուրան միավորը <<կնվիրի>> Կարյակինին՝ այդ կերպ փորձելով վրեժխնդիր լինել Արոնյանից, թե՞ ոչ, ցույց կտա միայն ժամանակը:
Ինչ վերաբերում է Լևոնին, ապա պետք է փաստել, որ ամենադժվար խաղերից մեկը հենց այսօրվա պարտիան է լինելու Անանդի հետ. չմոռանանք նաև, որ Լևոնը խաղալու է սև խաղաքարերով...
Բայց պետք է հաշվի առնել Լևոնի նվիրվածությունն ու գերազանց մարզավիճակը,զինվել համբերությամբ և հաղթանակի սպասումով նույնիսկ այս բարդ մրցավեճում...
Լևոն ջան հաղթանակ քեզ, բոլորս քեզ հետ ենք...

 

Նարեկ Վարազդատյան