Գյումրու անօթևանները ևս երկու կարևոր հարց ունեն.
1. Աշխատել ցանկացողների համար աշխատանքով ապահովելը:
2. Աշխատել չցանկացողին բացատրել, որ «փայ հավաքելով» սաղ կյանքը ապրել չի լինի:
Գիտեմ, որ անօթևանների թեմայով յուրաքանչյուր բացսականոտ գրառում քարկոծման է ենթարկվում, բայց ես ռիսկ կանեմ... Գիտեմ, որ էս թեման սոցիալականա ու սրա մասին վատ բան գրելը հաստատ «չես մարսի», բայց չասել էլ չեմ կարող:

 


Ես շատ ուրախ եմ, որ երիտասարնդները ձեռնամուխ են եղել գյումրու անօթևաններին բնակարանով ապահովելու վեհ գործին, բայց սրանով լուծվում է նրանց ամենակարևոր խնդիրներից մեկը, որը, եթե սթափ մտածես, նաև առաջացնում է նոր խնդիր:
Բնակարան ստացած Գյումրեցին շատ ավելի կարևոր հարցերի շուրջա խնդրի առաջ կանգնում՝ ի տարբերություն տնակի բնակարանը տաքացնելը մեծ ծախսա, ի տարբերությոթւն տնակի բնակարանը մաքրելը ավելի մեծ ծախսա պահանջում, ի տարբերություն տնակի բնակարանը կահավորելը ավելի մեծ ծախսա պահանջում:

 


Ինչ եմ ուզում ասել՝ անօթևանների համար պետք է աշխատանք գտնել, պետք է նենց անել, որ էտ մարդիկ աշխատեն իրանց օրվա հացի փողը լուծեն, որ ամեն օր չնայեն իրենց օգնող ձեռին... Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ էտ անօթևանների մի մասի տղամարդիկ էլ արդեն սովոր են օգնություններով ու լացով յոլա գնալու, այ էտ մարդկանց էլ պիտի բացատրեն, որ ամեն օր չի, որ ինչ որ մեկը ձեզ օգնության ձեռքա մեկնելու, դուք տան տղամարդ եք ու պիտի գնանք մի բան աշխատեք, որ ձեր ընտանիքը պահեք ու միշտ չի, որ կարան ձեզ օգնեն մարդիկ, ովքեր, ընդհանւոր առմամբ, նույնպես օգնության կարիք ունեն...
Հ.Գ, այ էն փողով ապահովող գործարարները, որ էտ 40 հազար միանվագ տալու համար, օգնության կարիք ունեցող տղամարդու համար մի թեթև գործ ճարեն, ավելի օգնած կլինեն:

 

Անկախ Հայաստան