Նոր հազարամյակի սկզբին Դալայ Լաման ձևավորել է կյանքի 18 կանոններ: Սակայն մինչ այդ կանոններին անցնելը, ներկայացնեմ Դալայ Լամային:
Տիբեթի ժողովրդի հոգևոր առաջնորդը՝ Դալայ Լաման, ծնվել է 1935թ. հուլիսի 6-ին, Տակցեռ փոքրիկ գյուղում, որը գտնվում է Տիբեթի հյուսիսային մասում: Դալայ Լամա նշանակում է «Իմաստության ուսուցիչ»: Դալայ Լաման սովորել է տիբեթյան ավանդական մեթոդով. նա ունեցել է երկու ուսուցիչ Լինգ Ռինպոչե և Տրիջանգ Ռինպոչե: Ուսուցման ծրագրի մեջ մտնում էր 5 մեծ գիտություն' տրամաբանություն, տիբեթյան արվեստ և մշակույթ, սանսկրիտ, բժշկություն, բուդդայական փիլիսոփայություն և 5 փոքր գիտություն' պոեզիա, երաժշտություն, դրամատուրգիա, աստղագիտություն և գրականություն:

 


Դալայ Լաման գահ է բարձրացել 1950թ. փետրվարի 22-ին, Տիբեթի մայրաքաղաք Լխասում: 1949-1950թթ. չինացի կոմունիստների հետ բախումից հետո նա փորձում էր խաղաղ բանակցություններ վարել չինական կառավարության հետ: Սակայն, չստանալով աջակցություն, նա 1959թ. մարտի 17-ի գիշերը թողնում է Լխասը և մեկնում է Հնդկաստան: Նշեմ, որ նա Խաղաղության Նոբելյան դափնեկիր է:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Կարլովի համալսարանի արվեստի և փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք յոթ միլիարդ մարդկային էակներ ենք: Մենք ունենք մեկ ընդհանուր տուն, բայց կապույտ թռչունը մեկն է: Եթե յոթ միլիարդ մարդուց յուրաքանչյուրը խնդրի երջանիկ կյանք ու դժվարությունների հաղթահարում, բոլոր մարդիկ երջանիկ կլինեն: Բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները»:

 


Անցնենք նրա 18 կանոններին.
1. Նկատի ունեցեք, որ մեծ սերը և մեծ հաջողությունը կապված են մեծ ռիսկի հետ: Այսինքն, եթե ռիսկի չդիմենք, ոչնչի չենք հասնի:
2. Երբ դուք պարտվում եք, դուք չեք կորցնում կուտակած փորձը: Գուցե ավելին՝ ձեռք եք բերում նոր փորձ: Մի վախեցեք պարտվելուց և անհաջողության մատնվելուց, դրանք միայն օգնում են մեզ առաջ գնալ:
3. Հետևեք 3 հավերժ կանոններին.
– հարգիր քեզ, որպեսզի ուրիշներն էլ քեզ հարգեն,
– հարգիր ուրիշներին, քանի որ մենք բոլորս հավասար ենք, մենք մարդ ենք,
– մի խուսափիր քո արարքների համար պատասխանատվությունից, մենք բոլորս էլ սխալական ենք, որպեսզի ուղղենք մեզ և մեր սխալները, պետք է նախ ընդունենք դրանք:
4. Հիշեք, միշտ չէ, որ այն, ինչ ուզում եք, ձեզ հարկավոր է. երբեմն մեր ենթագիտակցության և գիտակցության ինֆորմացիան չեն համընկնում: Մենք շարժվում ենք այնպես, ինչպես թելադրում է մեր գիտակցությունը' չիմանալով, որ ենթագիտակցորեն մենք այլ բան ենք ցանկանում: Պետք է սովորել լսել ներքին ձայնը:

 


5. Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք' ինչպես դրանք ճիշտ խախտել:
6. Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը:
7. Եթե սխալվել եք, ապա արեք ամեն ինչ դա ուղղելու համար:
8. Երբեմն պետք է լսել ձեր ներքին ձայնին միայնության մեջ:
9. Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները:
10. Հիշեք, որ երբեմն լռությունը ամենալավ պատասխանն է:
11. Ապրեք կյանքն արժանապատվորեն, որպեսզի ծերության ժամանակ ինչ-որ լավ բան ունենաք հիշելու:
12. Սիրելի միջավայրը ձեր կյանքի հիմքն է:
13. Վեճի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, անցյալի մասին մի հիշեք – հենց վեճի ժամանակ է մեր գիտակցությունը մթագնում, երբ մենք ջղայնացած ենք, կորցնում ենք մեզ և չենք կարողանում կառավարել մեր մտքերը: Մենք հենց այդ պահին ենք խոցելի: Փորձենք կառավարել մեզ, չվիրավորենք դիմացինին, գտնենք մեր սխալը և հանգիստ բացատրենք նրա սխալը: Հիշելով անցյալը' մենք մեր դիմացինին դարձնում ենք ավելի ուժեղ, վիրավորելով նրան' վիրավորում ենք մեզ:
14. Կիսվեք ձեր գիտելիքներով: Դա անմահության միակ ձևն է:

 


15. Եղեք քնքուշ Երկիր մոլորակի հետ, սիրեք նրան և նա կսիրի ձեզ – մարդկությունը զարգանալով հեռացել է մայր բնությունից: Մենք հատում ենք ծառերը տուն կառուցելու համար, ճանապարհաշինության համար ոչնչացնում ենք կանաչ տարածքներն ու ժայռերը, սպանում ենք կենդանիներին և չենք գիտակցում, որ հենց մեզ ենք վնասում: Չե որ մենք էլ ենք բնության մի մասնիկը:
16. Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել: Այդպես դուք ձեռք եք բերում նոր գիտելիքներ և ծանոթանում եք նոր մարդկանց հետ:
17. Հիշեք, լավ հարաբերություններն այն են, որտեղ յուրաքանչյուր երկրորդ կեսը, ում հետ էլ որ նա լինի, միշտ ձեր մասին է մտածում:
18. Երբեմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք, որպեսզի հետո ստանաք այն: Մենք երբեմն այնքան ենք տարված լինում մեր երազանքներով, որ չենք նկատում մեր առջև բացված ճանապարհը, որը գուցե տանում է դեպի մեր երազանքը:

 

 

Սիրարփի Մարգարյան