Հիմա հասկացա՞ք, թե Օսկանյանի ու քոչարյանամերձ շրջանակից ինչու՞ մեջտեղ բերվեց մարտի 1-ին Օսկանյանի մասնակցության ու մեղավորության կեղծ օրակարգը: Նախ, որ քննարկման ամբողջ հոսքն ուղղվի Օսկանյանին պատասխանատու, բայց ոչ մեղավոր հռչակելուն (օբյեկտիվորեն սա ճիշտ ա): Սակայն սա միայն նախերգանքն էր, որը պիտի բերեր-հասցներ...բռնվեք... Քոչարյանն արյուն չէր ուզում ու, հետևաբար, Քոչարյանը նույնպես մեղավոր չէ: Կարճ ասած՝ Рафик не в чем нэ уинауат!!! Հանճարեղ ա, չէ՞:
Հա, բան չունեմ ասելու: Մի քիչ տխրեցնում ա, որ էս կարգի «հարճարեղ» գաղափարի հեղինակ որպես ներկայացվում ա Թևանյան Անդոն, որի համար ինքնուրույն մտածողությունը նույնն ա, թե իմ համար՝ տուռնիկի վրա ֆռռալը: Դրանից էս ամենի հմայքի մի քիչ խամրում ա, բայց չի կորում: Չէ՞:
Լևոն Սարդարյան