Սիրիայի փլուզումը այլևս իրականություն է...տեղի քրդերը հայտարարաեցին Սիրիայի հյուսիսում ինքնավարություն ստեղծելու մասին:Սա միասնական քրդական պետություն ստեղծելու ճանապարհին առաջին ու կարևոր քայլ էր:

 

Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները և Ռուսատանը կոնսենսուսի են հասել այս հարցի շուրջ:Քրդերին վերջապես հաջողվեց որսալ պատմական պահը աշխարհաքաղաքական այս երկու բեվեռների շահերի համընկումը քրդական խնդրի շուրջ:Ակնհայտ է նաև, որ թւրքական կողմը հանգիստ չի արձագանքի քրդական ինքնավարության ստեղծմանը, որին թուրքիան սպառնալիք է համարում իր տարածքայի ամբողջականության համար:

 

Հավանաբար մոտ ժամանակներս ականատեսը կլինենք թուրք-քրդական արյունալի հակամարտության նոր փուլին, որը վերջնարդյունքում հանգեցնելու է թուրքիայի մասնատմանը և միասնական քրդական պետության ստեղծմանը:Փոփոխությունները տարածաշրջանում չափազանց արագ են տեղի ունենում և մենք պետք է պատրաստ լինենք նոր գծագրվող տարածաշրջանում մեր տեղն ունենալու համար...

 

Ռոբերտ Անտոնյան