Հինգ տարի անց.
Սիրիական հակամարտության համահայկական ու համամարդկային
հետևանքները....

xxx

Մարտի 15-ին լրանում է Սիրիայի հակամարտության 5-րդ տարին. պատերազմի հետևանքով, ի թիվս այլ ազգերի, զոհվել կամ վտարանդի են դարձել նաև հազարավոր հայեր: Ըստ ՄԱԿ պաշտոնական տվյալների, սիրիական տևական բախումների հետևանքով զոհվել է 250 հազար մարդ, ավելի քան 4 միլիոն մարդ դարձել է փախստական:

 

Պատերազմից ի վեր Հայաստան են տեղափոխվել շուրջ 20 հազար սիրիահայեր, որոնք մարդկային կորստից բացի, զրկվել են իրենց օթևաններից, կրել են բազմաթիվ դժվարություններ, այսօր էլ ունեն կենսական լրջագույն խնդիրներ: Հայաստանն, ի դեպ, Եվրոպայում առաջատար երկրներից մեկն է՝ սիրիական պատերազմի փախստականներին հյուրընկալելու ցուցանիշով:

 

Պաշտոնական տվյալներով, ավելի քան 12 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի, նրանցից 500 հազարը դժվարամատչելի վայրերում են գտնվում: Բացի այդ, կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև զինված առճակատումների հետևանքով առաջացած գաղթականության ներկայիս ճգնաժամն ամենազանգվածայինն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

 

Արա Ալոյան