Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ինչքան հնրավոր է շուտ պետք է աշխատանքից ազատի, երկրից վռնդի իր երկրի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովին , քանի որ նա վերջնականապես ծիծաղի առարկա է դարձնում Ալիևին: Ազիմովը, կամ վերջին մի քանի օրը խորը քնի մեջ է եղել , կամ ինչ որ կասկածելի դեղերի ազդեցության տակ է եղել , որ չի նկատել , թե ինչ է կատարվում երկրում ՝ իր քթի տակ : Վերջին շրջանում Ադրբեջանը՝ թե իր երկրի նախագահի մակարդակով , թե իր երկրի իշխանական լրատվամիջոցների օգնությամբ, փորձում է հաճոյանալ ՌԴ նախագահ Վ. Պուտինին:Ազիմովը մի շարք հայտարարություններ է արել Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին , հայերի փրկությունը տեսնելով միայն Ռուսաստանի մեջ:

 

Նա հիշել է Ռուսաստանից հայերին վաճառված զենքերի մասին լուրը, երևի կանացի խանդն է սկսել գլուխ բարձրացնել փոխնախարարի մոտ, որը դրանից հետո մի շարք անհեթեթություններ է դուրս տվել Հայ-ռուսական հարաբերությունների մասին , որ իբր մեր երկրի ռազմական ողջ տեղխնիկան և ուժերը կառավարում են ռուսները , երբ նրանք ցանկանան Ղարաբաղում (Արցախում) պատերազմ կսկսի , ու զուտ միայն ռուսների հանդեպ ունեցած հարգանքից է , որ Ադրբեջանը դեռ պատերազմ չի սկսում , բայց ԱՅ եթե սկսի է , գալու է և հետ վերցնի իր տարածքները , և մեզ էլ հանգստացնում է, որ մենակ իրանց հողերն են վերցնելու , հայակական տարածքներ չեն մտնելու:

 

Ազիմովին թվում է , թե մենք պետք է ազգովի կանգնենք և շնորհակալություն հայտնենք իր այդ հայտարարության համար, բայց այդ ծալապակաս դիվանագետը լավ կլիներ մինչ հայտարարություն անելը խորհրդակցեր իր վերադասի հետ, հնարավոր է նրան պատմեին , որ նրանք արդեն իչքան ժամանակ է ընկել են ռուսի հետևից ու պետք չի անկապ հայտարարություններ անել : Ազիմովի աչքին երևում է հայ - ռուսական հարաբերությունները , բայց նա կարծես չի նկատում թուրք-ադրբեջանական մերձեցումները, ավելի ճիշտ նկատում է , բայց դե իրենց կարելի է , իսկ երբ հայերն են ինչ որ երկրի հետ հարաբերություններ կարգավորում ուրեմն վերջ նրանք կորած են , հանձնվել են էտ երկրին: Չնայած հայտարարության մեջ նշում է , որ Թուրքիան մի շարք հարցերում օգնել է իրենց, և ավելացնում է , որ այդ բոլոր հարցերը դեռ ձախողվել են և լուծում չեն ստացել:Ինձ թվում է Ազիմովին շտապ պետք է հաշվառեն նարկոդիսպանսերում:

 

 

Աշոտ Ասատրյան