Մեկ անգամ չէ, որ խոսվել է մեր երկրի արտահանում-ներմուծում բացասական սալտոյի մասին: Չնայած վերջին ժամանակահատվածում քիչ-քիչ կրճատվում է այդ տարբերությունը, քանի որ այդ ուղղությամբ իրականացվում են տարաբնույթ ծրագրեր: Այս ծրագրերը իրենց բնույթվ շատ կարևոր են, քանի որ ներկրման բարձր ցուցանիշների դեպքում մեծանում է տվյալ պետության կախվածությունը արտաքին շուկաներից և պետք է հնարավորինս զարկ տալ տեղական արտադրությանը:

 


Այսպիսով, օրերս ԱՎԾ-ն հրապարակեց ՀՀ արտաքին առևտրի ցուցանիշներ հունվար ամսվա համար, որոնցից կարելի է փաստել, որ հիշյալ ժամանակահատվածում ներմուծումը կրճատվել է, իսկ արտահանման ցուցանիշները դրական միտում են ունեցել: Մասնավորապես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն աճել է 5,6 տոկոսով' կազմելով 89 մլն դոլար, իսկ ահա ներմուծումը նվազել 22,2 տոկոսով և կազմել 153 մլն դոլար:

 


Փաստ է, որ ՀՀ կառավարությունը կոնկրետ ծրագրերով, ներքին արտադրողներին աջակցելով, փորձում է հնարավորինս կրճատել ներմուծումը և ավելացնել արտահանումը, ինչի արդյունը երևում է հունվար ամսվա համար գրանցված ցուցանիշներում:

 

Վլադ Կարախանյան