Առանձնահատուկ սիրով և մեծագույն ջերմությամբ շնորհավորում եմ գեղեցկության գարնանային միամսյակի առթիվ
Սիրելի կանայք եւ աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:

 


Անուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:
Հրաշալի այս տոնի առթիվ ձեզ գարնանային հմայք ու տրամադրություն եմ մաղթում: Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը:

 


Մաղթում եմ ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր եւ բեղմնավոր գործունեություն:
Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ գեղեցկության գարնանային միամսյակի առիթով:

 

Իշխան Խաչատրյան