Առաջիկա ՏԻՄ ընտրություններում իշխանությունները թույլ կտան ընդդիմությանը տեղային հաղթանակներ տանել։ Համենայն դեպս, սա է հուշում առողջ տրամադրությունը։ Պետք է վերականգնել այն բալանսը, որը խախտվել էր Սահմանադրական հանրաքվեի օրոք ու դրանից մնացած բացասական նստվածքը չեզոքացնելու, կամ էլ գոնե նվազեցնելու համար, իշխխանությունները պետք է գոնե մի քանի հավուր պատշաճի անցկացված արդար օրինակներ ունենան։
Կարծում եմ, որ առանձնակի տպավորիչ հաղթանակ ընդդիմությունը կտոնի Հրազդանում, որտեղ քաղաքապետ է ցանկանում դառնալ Սասուն Միքայելյանը ու ըստ ասեկոսեների, գործող հանրապետական քաղաքապետին հրահանգվել է իր ուժերով լուծել իր հարցերը։ Ասել է թե ընտրակեղծարարություն ու զանգվածային հովանավորչություն չի լինելու՝ քո ուժերով փորձիր հաղթել։
Ավելի ուշագրավ կլիինեն զարգացումները Գյումրիում ու Շիրակի մարզում, որտեղ աս պահին ողջ նեգատիվը սևեռված է կոնկրետ ՀՀԿ-ի վրա ու ընդդիմության դիրքերն առավել ուժեղ են։ Այսստեղ էլ կփորձեն բեկեն այդ կկոնցենտրի ատելությունը ու քավության նոխազի դերում կհայտնվի ՀՅԴ-ն, որին էլ հանձնվել է մարզի կառավարումը։ Հիմա նախկին ընդդիմադիր շարժումներից մնացած զանգվածի ուշադրությունը կշեղվի ՀՀԿ-ից ու համապետական խնդիրներից ու կարծում եմ, որ կտեսնենք կոնսոլիդացիա՝ ընդդեմ ՀՅԴ-ի ու նորանշանակ դաշնակ մարզպետի։
Մի խոսքով, ամեն ինչ առաջվա պես է ու ընթանում է դասական մաքիավելիականության ոգով։
Վազգեն Ղազարյան