Չեմ ցանկանում ոչ մի քաղաքական ուժերի որակավորում տալ կամ համեմատականներ անցկացնել, ուղղակի մի հարց է մտատանջում ինձ: Քաղաքական գործընթացներում կուալիցիաները կամ քաղաքական համագործակցությունները անխուսափելի իրողություններ են , հիմնականում միտված կառավարման համակարգի բալանսավորման և արդյունավետ մեխանիզմների կիրառմանը:
Միևնույն ժամանակ նշեմ որ դերերի վերաբաշխումը իրականացվում է քաղաքական ողջախոհության տեսանկյունից, ինչը նշանակում է ամեն մեկը վերցնում է այն մասնաբաժինը ինչին' արժանի է ըստ իր դիրքի և հանրային ընկալմամբ:

 


Անրադառնալով' ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությանը, հարց է առաջանում' ինչպե՞ս եղավ, որ իշխող ուժը նման առատաձեռնություն դրսևորեց' այն պարագայում, երբ հենց նույն հանրային ընկալման կամ քաղաքական կշռի տեսանկյունից ՀՅԴ-ն չուներ բավարար չափորոշիչներ:
Կամ այլ ուժ հոժարակամ չէր ընդունել մեկնման ձեռք, կամ էլ սա փորձ էր' պահպանլ խորհրդարանական ներկայացվածությունը:
Միևնույն ժամանակ այս ամենը տեղի է ունենում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ և սրանք իրական լծակներ են իշխանության հետ սերտաճելու համար:

 

 

Արսեն Արզանյան