Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով լուրերին առ այն, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ հարուցվել է կարգապահական վարույթ։ Նա մասնավորապես նշել է, որ իշխող ուժն օգտագործում է առիթը՝ իր համար անցանկալի դատավորներին պատժելու համար։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Այժմ օրենքով սահմանափակված են բոլորիս քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, իսկ իշխող ուժը, առիթն օգտագործելով, ջանում է պատժել իր համար անցանկալի դատավորներին։

Դա երիցս ավելի քստմնելի է, քան պարզապես քաղաքական հետապնդումը։

Ընդ որում, դատավոր Ալեքսանդր Ազարյանը դատավորների գնահատման միակ անկախ ու թափանցիկ հարթակում (helpcourt.am) արդեն երրորդ տարին է՝ ինչ թիվ 1-ն է։

Փաստորեն, քաղաքական իշխանությունը, «գիշերվա» քողի ներքո, փաստացի ոտնձգում է թիվ 1 դատավորի նկատմամբ։ Բա չեք մտածու՞մ, որ ուշ թե շուտ՝ լույսը բացվելու է»: