Նյարդային համակարգի առողջության պահպանման համար շատ կարևոր է ճիշտ սնվելը
Նյարդային համակարգի համար հատկապես անհրաժեշտ են հետևյալ մթերքները.
Բանան և թարմ լոլիկ
Ամրացնում են նյարդային համակարգը, խոչընդոտում են ընկճախտի առաջացմանը:
Սկումբրիա, ձողաձուկ, սաղմոն
Պարունակում են օգտակար ճարպեր: Թարմացնում են լյարդը, որը նպաստում է նյարդաթելերը թունավոր նյութերից պաշտպանելուն: 60 անգամ նվազեցնում են ընկճախտի ռիսկը:
Ձու
Հարուստ է լեցիտինով, որն օգնում է պայքարել վատ տրամադրության դեմ:
Կաթնամթերք, կաղամբ, գազար, խնձոր
Պարունակում են կալցիում և ֆոսֆոր մարդու համար իդեալական չափաբաժիններով:
Կալցիումը նպաստում է նյարդային լարվածության թուլացմանը, իսկ ֆոսֆորը խթանում է նյարդային համակարգը:
Կանաչի
Հարուստ է մագնեզիումով, որն անհրաժեշտ է օրգանիզմում արգելակման գործընթացների կարգավորման համար:
Ցորենի հաց, հատիկավորների ծլած հատիկներ, ձավարեղեն
Հարուստ են В խմբի վիտամիններով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի սթրեսակայունության ապահովման համար:
Բուսական յուղեր, ընկույզ, ավոկադո
Պարունակում են վիտամին Е: Օրգանիզմին էներգիա են տալիս, խթանում են մկանային ակտիվությունը:
Ելակ
Խթանում է նյարդային համակարգը: Լավ հակադեպրեսանտ է:
Պանիր, կարտոֆիլ, չմաքրած բրինձ, խմորիչ, սոյա, գետնանուշ, քունջութ
Պարունակում են կարևոր ամինաթթուներ, որոնք բարձրացնում են օրգանիզմի աշխատունակությունը, հանգստացնում են նյարդերը:
Վրեժ Հովսեփյան