Իմունոլոգիական համակարգն ուժեղացնող բնական թեյի բաղադրատոմս եմ ներկայացրել, որը կարող է միջոց լինել մրսածության, հարբուխի ժամանակ:
Այն պատրաստելու համար ընդամենը 4 բաղադրիչ է անհրաժեշտ: Դրանք են. կիտրոնը կամ նարինջը, կոճապղպեղը, քրքումը և մեղրը: Այս բաղադրիչներով պատրաստված միջոցն օգնում է վերացնել հազն ու կոկորդի ցավը:
Բուժիչ թեյը պատրաստելու համար անհրաժեշտ է շերտատել կիտրոնը (կամ նարինջը), մի փոքր կտոր կոճապղպեղ աղալ, ապա խառնել բոլոր բաղադրիչները և եռացրած ջուր ավելացնել խառնուրդին: Ստացված թուրմը ո՛չ միայն բուժիչ, այլև համեղ է:
Վրեժ Հովսեփյան