Թուրքիայում PKK-ն ժամանակավոր կարճ հրադադար է հայտարարել: Ջիզրեյի անկումից հետո PKK-ն մտադիր է նոր ռազմական , ավելի էֆեկտիվ գործողություններ կիրառել քրդական ինքնավարությունները պահպանելու համար: Բայց ես չեմ մտածում, որ դա այդպես է:

 

Այստեղ ավելի շատ կա արտաքին աշխարհի գործոնը: Հավանաբար Թուրքիային պարտադրում են մի փաստաթուղթ ստորգարել, որի դիմաց խոստանում են քրդերի խնդրի մեղմացում: Գլխավոր շտաբի պետ Աքարը առաջին անգամ վերջին վեց ամսվա ընթացքում եղել է Դիարբեքիրում և ցուցումներ տվել զինվորական ստորաբաժանումներին, սակայն դեռևս չի այցելել Սուր, որտեղ արդեն 85 օր է ինչ շարունակվում է պարետային ժամն ու շրջափակումը: Աքարի այցը Դիարբեքիր ունի ավելի շատ քաղաքական բնույթ, այդ այցով նա փորձ է անում ապացուցել, որ թուրքական Քուրդիստանի մայրաքաղաքը այլևս Թուրքիայի վերահսկողության տակ է:

 


Կիլիկիա Հայաստան