Գիտեմ, որ շատերը անիմաստ ուրախացել են այս լուրից՝ երևի սպասելով, որ հեսա կրթական համակարգը դառնալու է բոլորիս երազածը, բայց սրա մասին չեմ ուզում ասեմ, էսօր վերջնական շնորհակալական խոսքեր կարելի է ասել քիֆիս.
Քիֆ, մենիմ ջանիդ, ապրիս, շատ քիչ նախարար է եղել հայ իրականության ընթացքում ում հրաժարականից օրեր առաջ իր մասին գովեստի խոսքեր ասեն մեր՝ ոչնչից չգոհ ֆբ-հայությունները։
Շատ քիչ նախարարներ են եղել, որ չեն փորձել եկողին կամ նախորդին չվարկաբեկել ու փորձել բարձրացնել։
Շատ քիչ նախարարներ են եղել, որ կարողացել են գիտակցել սխալը, փորձել ուղղել, լսել ոչ պաշտոնատար անձանց կարծիքներ ու հաշվի նստել էտ կարծիքների հետ։
Ես շատ տխուր չեմ, քանի որ մենք հիմա կորցրել ենք միայն ԿԳ նախարար Աշոտյան, բայց զատո ունենք ՖԲ մէ ոսկի ֆռենդ Աշոտյան, հաղորդավար Աշոտյան, ճշտով քաղաքական գործիչ Աշոտյան ու իհարկե, ես ունեմ քիֆ Աշոտյան։
Հուսանք առանց քեզ ԿԳ համակարգում կշարունակվի քո ճիշտ գործերը և ճիշտ ճանապարհին կդրվի՝ սխալները։
Հ.Գ. Նոր ԿԳ նախարար մեզ «բեղուն» համագործակցություն եմ մաղթում :)
Անկախ Հայաստան