Մի քանի դրվագ Սիրիայի հյուսիս-արևելյան Հասաքա նահանգի ալ-Շադադա բնակավայրում «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների»(YPG)' «Իսլամական պետության» դեմ մղվող մարտերից: Ի դեպ, տեսանյութի միջոցով կարելի է որոշակի պատկերացում կազմել YPG-ի ունեցած զինատեսակների մասին, որոնցից հատկապես ուշագրավ է ԱՄՆ-ի կողմից տրամադրված Javelin տեսակի կրովի հակատանկային հրթիռային համլիրները:

 


Բացի այդ, նույն տեսահոլովակում քրդական ուժերի շարքերում երևում են պատկառելի թվով կին մարտիկներ: Ի դեպ, ուշագրավ է նաև այն իրողությունը, որ, որոշ տվյալների համաձայն,YPG-ի շարքերում,կռվող կանանց թիվը կազմում է մոտ 40%, ինչը ևս որոշակի առավելություն է հաղորդում քրդերին «ջիհադականների» դեմ պայքարում, քանի որ, ըստ վերջինների, եթե կնոջ ձեռքով սպանվեն, ապա կզրկվեն դրախտից: Բացի այդ, իսլամականները խուսափում են նաև կին մարտիկների թողած զենքերը վերցնելուց, ինչը ևս նրանց մեկնաբանությամբ հարամ (մեղք) է համարվում:

 

 

 

Արմեն Պետրոսյան