Թուրքիան գնում է կրտսեր եղբոր ճանապարհով: Փորձ է անում թաքցնել իր բանակի մարդկային կորուստները, որոնք պատճառում են PKK-ի զինյալները: Այսօր առավոտյան Սուր քաղաքում զոհվել է թուրքական բանակի առաջատար դիպուկահարներից մեկը՝ մայոր Յեթքին Էրշանը: Թուրքիայի գլխավոր շտաբը սակայն տարածել է մեկ այլ հայտարարություն ըստ որի փետրվարի 8-ին տեղի ունեցած ճանապարհային պատահարի հետևանքով վիրավորված սերժանտ Յեթքին Էրշանը այսօր մահացել է:
Թե՞ որ հիվանդանոցում է մահացել ԳՇ-ի հայտարարության մեջ հիշատակված զինվորը՝ հայտնի չէ, այն ինչ, որպես կանոն, ԳՇ-ն անպայմանորեն նշում է այն հիվանդանոցները որտեղ տեղափոխվում ու բուժում են ստանում վիրավորները, և այն դիահերձարանները որտեղ տեղափոխվում են զոհվածների մարմինները:
Կիլիկիա Հայաստան