Ժողովուրդ օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միշտ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր' գերհագեցած լրատվական դաշտում լրագրողական էթիկայի մասին, ցավոք, վաղուց մոռացվել է: Լրագրողական համերաշխություն ասվածը այլեւս դարձել է հնացած կատեգորիա: Մի տեսակ փոխվել է լրագրության մասին պատկերացումը: Լրագրողներին վստահելը անիմաստ է դարձել, քանի որ շատերի համար ինֆորմացիայի աղբյուրը ոչ թե ազնիվ աշխատանքային գործիք է համարվում, այլ այսպեսասած «հակառակորդ» թիմի մոտ դիվիդենտներ շահելու առիթ: Ու եթե կան լրագրողներ, որոնք պատրաստ են իրենց աղբյուրի հետ ունեցած գրագրությունը հրապարակել' նույնիսկ արդարանալու համար, ապա պետք է պատրաստ լինեն, որ մի օր էլ իրենց կամքից անկախ նման մի բան կարող է տեղի ունենալ: Թեեւ մյուս կողմից էլ անթուլատրելի է ուրիշի գրագրությունը անհայտ աղբյուրներով ձեռք բերելն ու հրապարակելը: Իսկապես ցավալի իրավիճակ է:
Բայց չմոռանանք, որ այսօր երկու բեւեռներում կանգնած լրագրողներից մեկը 2008-ի մարտի 1-ին իր կյանքը վտանգելով դեպքի վայր էր գնացել' հասարակությանը տեղեկություն հաղորդելու անկեղծ ցանկությամբ, իսկ մյուսը նախորդ տարի Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկվեց' իր աշխատանքը կատարելիս:
Շատ կուզենայի ապրել տարիներ առաջվա Հայաստանում, որտեղ լրագրողները միմյանց պաշտպանում էին, հարգում ու վստահում»: