...... Իմ 2 առաջարկը.
Առաջինը՝ մենք ԱԺ-ում պետք է փոխենք մեր կանոնակարգ օրենքի համապատասխան դրութները և նորովի պետք է անդրադառնանք ՄԻՊ-ի ինստիտւտին ու մեր պարտավորություններին այդ ինստիտուտի հանդեպ: Ընդանրապես մենք պետք է լիակատար նոր կանոնակարգ օրենք մշակենք, որը ես կգնահատեի որպես ավելի կարևոր,քան որևէ այլ օրենք այս տարվա համար: Ասեմ ինչու: Միջազգային հանրության օգնությամբ ենթադրենք արվեց ամեն ինչ, որ ընդունելի ընտրություններ էլ կազմակերպենք 2017-ին, բայց ինչ կանոնակարգով է այն աշխատելու դրանից հետո, ավելի կարևոր է օրենսդրական իշխանության կայացման, վերստուգման և կառավարման տեսանկյունից: Այս առումով, արդյո՞ք մենք նպաստեցինք ՄԻՊ ինստիտւտի հզորացմանը, այն բոլոր գործընթացներով, ինչ տեղի ունեցավ հունվարի կեսերից հետո:
Արդյո՞ք Մարդու իրավունքների հանձնաժողովին չվստահելը ճիշտ էր, արդյո՞ք մեկ թեկանծու հիմա այստեղ ունենալը ճիշտ էր, արդյո՞ք հնարավորություն չտալը, որ տարբեր հանրային խմբեր իրենց թեկնածությունների առաջադրումը ճիշտ էր՝ օրինակ Էլիանորա Ասատրյանին թեկնածության դեպքը, արդյո՞ք շատ իրավապաշպանների կողմից մերժումը ՄԻՊ թեկնածու լինելը ճիշտ էր՝ ի՞նչ մեսիջ է, երբ օրինակ լսում ես, թե այս կան այն իրավապաշպանը ասում է, որ ինքը հրաժարվում է թեկնածու լինել, արդյո՞ք այլընտրանքային թեկնածուներ պետք է լինեին այնպիսի անձինք, որ իսկզբանե, այսօրվա քաղաքական իրավիճակից ելնելով,կանխատեսելի էր նրանց պարտությունը, և այսպես շարունակ կարելի է արդյոքներ ասել: Բայց կարևորը այն է, որ դասեր քաղենք, և այնպիսի առաջարկներ անենք կանոնակարգի համար, որ չունենաք այլևս այս մեղմ ասած ԹՈՒՅԼ իրավիճակը:
Եվ երկրորդը, ասում են մարդը պաշպանված է, եթե գիտի իր իրավունքները: Սա կրթական խնդիր է և միայն Հայաստանը չի, որ չի կարողացել հասնել կրթական համակարգով 100 տոկոսանոց մակարդակի: Այս իրավիճակում շատ խնդիրներ կարող են արագ լուծում ստանալ, եթե կա օպերատիվ տեղեկատվության փոխանակում և լիազորության ինստիտուտ: Առաջարկում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում օմբուդսմենի մասնակցությունը բոլոր նիստերին օրենքի ուժով պարտադիր ամրագրումը, առանց քվեարկության իրավունքի: Ինչպես նաև ՄԻՊ-ի լիազոր ներկայացուցիչի մշտական ԱԺ-ում գրասենյակ ունենալուն, որը ներկա կգտնվի ինչպես տարբեր հանձնաժողովների նիստերին, այնպես էլ մեր համար կլինի ամենօրյա կապ բնակչության կողմից ստացված բողոքների և դիմումնրի ներկայացման համար: .....
Թևան Պողոսյան