2008 թվից ընտրում ենք պայքարի քաղաքակիրթ ձևաչափը' խաղաղ հավաքներ ենք անցկացնում, նստացույց ու հացադուլ անում, սահմանադրական դատարանի վրա ենք հույսներս դնում: Ինչ ունենք այսօր 2015 ին: Որևէ գլոբալ խնդիր լուծվե՞լ է, իհարկե ոչ: Ամեն բան ծայրահեղ դեպի վատն է գնացել:
Գիշերվա դեպքերը պետք է ապացույց լինեին, որ խնդրի լուծման համար դիմացինին ժամանակ են տալիս միայն այն դեպքում, երբ այդ դիմացինը գոնե մի անգամ քո խնդրին լուծում տվել է' ի օգուտ քեզ:

 


7 տարի է ժամանակ ենք տալիս' 1 տարի, երեք ամիս, մինչև Նոր տարի, մինչև ինչ-որ անկապ որոշված օր, 10 օր, մեկ շաբաթ, երեք օր, 6 ժամ: Հավաքվում ենք 40000 հոգի ու հետ գնում տուն' ժամանակ ենք տալիս: Հետո հավաքվում ենք 30000 ու գնում ենք թեյ խմելու' ժամանակ ենք տալիս: Հետո հավաքվում ենք 10000 հոգի, ժամանակ ենք տալիս ու զգում, որ մնացինք 1000 հոգով ու, ի վերջո, ունենում ենք այն, ինչ ունեցել ենք անցած տարիների ընթացքում:
Ի վերջո, ոնց է կարելի՞ մարդուն հայհոյելով ու ծեծելով քարշ տալ միայն այն բանի համար, որ նա պայքարում է հենց քո բարեկեցիկ ապագայի համար:

 

 

Գարիկ Պետրոսյան