Երկրի սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով 2014թ. դեկտեմբերի 18-ին կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով սահմանվել են ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալը, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:
Միաժամանակ 2015թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է մոտ 929 մլն դրամ: Ս.թ. փետրվարի 18-ի որոշմամբ, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին գործադրի 2015թ. դեկտեմբերի 24-ի հմ.1555 որոշման մեջ, վերոնշյալ գումարը բաշխվեց այն մարզերի միջև, որոնց համայնքները ներառված են ՀՀ կառավարության որոշմամբ փոխհատուցում ստացող համայնքների ցանկ: Եվ այսպես, գումարը տրամադրվեց Արարատի (երկու), Գեղարքունիքի (երկու), Վայոց ձորի (հինգ) և Տավուշի (քսանչորս) մարզերի 33 սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով:
Գումարի բաշխումը մարզերի միջև իրականացվել է՝ հիմք ընդունելով գույքահարկի և հողի հարկի 2013թ. համայնքային բյուջեներով ծրագրված ցուցանիշները, իսկ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման համար կողմնորոշիչ չափաքանակ են հանդիսացել բաժանորդների կատարած ծախսերը:
Կարգավորման նպատակը ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքի պայմանների բարելավումն է:
Տնտեսական անկյուն