Ասել, որ Սամվել Կարապետյանի և կառավարության կողմից հոսանքի գնի սուբսիդավորումը բլեֆ է' անթույլատրելի է, քանզի բնակչության առնվազն 60 տոկոսից ավելին օգտվել է այդ սուբսիդավորումից, իսկ ամռան ամիսներին այդ թիվը հասնում է մոտ 80 տոկոսի: Իսկ Սամվել Կարապետյանի կողմից Հէցը գնելու գործարքն իրականում փրկեց կործանման եզրին կանգնած Հէցը, ինչը մեր պետության համար ռազմավարական խնդիր է:

 

Իրազեկ մարդիկ գիտեն , որ եթե պարոն Կարապետյանը չգներ Հէցը, հոսանքի գինը բարձրանալու էր ոչ թե 8, այլ 16 դրամով, իսկ եթե այս տարվա վերջում ատոմակայանը կանգնի վերազինման, ապա հոսանքի գինը էլ ավելի է բարձրանալու : Եվ եթե կառավարությունն իսկապես արտոնյալ վարկ է վերցնում հոսանքի գնի բարձրացումը թուլ չտալու համար, դա միայն ողջունելի է:

 


Ի դեպ, քաոսում հայտնված Հէցը խելքի բերելու համար Սամվել Կարապետյանին ժամանակ է պետք և չի կարելի առանց իրավիճակին տիրապետելու' քննադատել մարդուն:

 

Մենուա Հարությունյան