Նաիրա Զոհրաբյանը չպետք է ներողություն խնդրի՝ մանկուրտին իր տեղը դնելու համար։ Ու ԵԽԽՎ-ն իր թրքամետ նախագահի հետ կարող է գնալ գրողի ծոցը, եթե պահանջի, որ հայկական պատվիրակությունը, կամ դրա առանձին ներկայացուցիչ ներողություն խնդրի Մարգար Եսայան անուն ազգանունով, բայց հոգով-սրտով թուրք պատվիրակից։
Ինչպես գիտեք, Զոհրաբյանը մի երկու քաղցր խոսք էր ասել Թուրքիան ներկաայցնող այս մանուկուրտին, ով կողմ էր քվերակել հակահայկական բանաձևին ու հիմա ԵԽԽՎ-ում իրար են խառնվել և կարող են անգամ պատժամիջոցներ սահմանել Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ։
Գուցե դիվանագիտական էթիկայի տեսանկյունից Զոհրաբյանը ճիշտ չէ, բայց մարդկային առումով նա հաստատ ճիշտ է վարվել։ Ու ինչու միայն մարդկային։ Քաղաքական տեսնակյունից էլ Զոհրաբյանը ճիշտ է, քանի որ արել է այն, ինչ յուրաքանչյուր հայ կուզենար, որ ասվեր իր ազգն ու արյունն ուրացած այդ դավաճանին։
Իսկ եթե ԵԽԽՎ-ն հանկարց որոշի, որ իրանք այնքան կարևոր կառույց են, որ կարող են «պատժել» Զոհրաբյանին, ապա մեր պատվիրակությունը պետք է ընդհանրապես բոյկոտի Եվրոպայի կոռուպցիոներների այս հավաքատեղին ու այլևս չմասնակցի դրա բեմադրած քաղաքական ֆարսերին։
Վազգեն Ղազարյան