Սերը հրահանգով չի լինում: Չես կարող ինքդ քեզ հարկադրել, որ այլևս երբեք չսիրես: Եվ ամենակարևորը՝ չես կարող քեզ ստիպել, որ կրկին սիրես: Դրա համար կամքը քիչ է, եթե նույնիսկ երկաթե կամք է: Այստեղ պահանջվում է պատահականությունների բարեհաճությունը, այսինքն հանգամանքների միակցումը, ինչը մինչ օրս վերջնականորեն չեն պարզաբանել ոչ հազարամյակների փորձը, ոչ որևէ կարգի դատողություն, ոչ էլ պոեզիան, որն ընդունակ է ընդամենը ճանաչել դրա գոյությունը:
ՋՈՐՋՈ ՖԱԼԵՏԻ
Հովիկ Չարխչյան