Քիչ առաջ Լիլեհամերում (Նորվեգիա) ընթացող պատանեկան ձմեռային 2-րդ օլիմպիական խաղերի ծրագրով աղջիկների գեղասահքի մրցաշարում մրցելույթներ ավարտեցին խաղերի չեմպիոնուհու կոչումը վիճակող 14երկրի 16 մենասահորդուհիները :
Այսօր նրանք կատարում էին իրենց ազատ ՝ կամավոր ծրագրերը: Փետրվարի 14-ին կարճ ՝պարտադիր ծրագրի կատարման ժամանակ հուսադրող ,տպավորիչ ու վստահ ելոույթով ուրախացրեց Հայաստանը ներկայացնող 16-ամյա մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Նա բավական բարձր ՝ 55,89միավոր արդյունքով գրավեց 7 -րդ տեղը:
Հայ գեղասահորդուհու անձնական մարզիչը ՝ով նրա հայրիկն է ՝ Գեորգի Գալուստյանը կարճ ծրագրի կատարման մրցման ավարտից հետո դժգոհել էր մրցավարությունից ,ու ՀԱՕԿ-ի մամուլի ծառայոթւյանը հայտնել էր ,որ Անաստասիան կջանա անպայման ազատ ծրագրի կատարման ժամանակ առավել հաջող հանդես գալ ու բարելավել մրցաշարային գործերը:
Սակայն այսօր ավաղ ավելորդ հուզմունքն խանգարեց մեր դեռատի գեղասահորդուհուն բարելավելու իր ցուցանիշները: Նա այս մրցաձևում սպասվածից համեստ արդյունք արձանգրելով ՝ 77, 32 միավոր , ճանաչվեց 11-րդը:
Իսկ ահա կարճ ծրագրի կատարումից հետո համապատասխանաբար 4-րդ և 8-րդ տեղերում ընթացած ռուսաստանցիներ ՝ Պոլինա Ցուրսկայան ու Մարիա Սոցկովան ընդհակառակը ազատ ծրագրի կարատման ժաման փայլուն հանդես եկան ու 127,29 և 116,1 միավոր ցուցանիշերով այս մրցաձևում զբաղեցրին 1-ին և 2-րդ տեղերը: Դա թույլ տվեց Ռուաստանի պատվիրակներին երկու մրցաձևերի հանրագումարով էլ շրջանցելու իրենց բոլոր մրցակիցներին ու դառնալ համապատասխանաբար օլիմպիակնան խաղերի չեմպիոնուհի ու փոխչեմպիոնուհի:
Ազատ ծրագրի կատարման մրցումներում 108,77 միավորով 3-րդ հորիզոնականը զբաղեցրած ղազախուհի Ելիզավետա Տուրսինբաևան էլ ի վերջո երկու մրցաձևերի հանրագումարով ևս ճանաչվեց 3-րդն ու արժանացավ բրոնզե մեդալի:
Իսկ ահա մրցաշարը հաջող սկսած Անաստասիան Գալուստյանը 133, 21միավոր արդյունքով այս անգամ եզրափակեց ուժեղագույնների տասնյակը ,որը նույնպես լավ արդյունք է :
Մեր գեղասահորդուհին իրենից ետ թողեց 6երկրի՝ Չինաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի , Հունգարիայի, Նովեգիայի, ու Սլովակիայի պատվիրակներին:
Իսկ ստուգատեսի մրցանակակիրների եռյակն այսպիսի արդյունքեր արձանագրեց ՝
1.Պոլինա Ցուրսկայա,Ռուսաստան՝ 186,04 միավոր,
2.Մարիա Սոցկովա,Ռուսաստան՝ 169,5,
3.Ելիզավետա Տուրսինբաևա՝ 167,88,
10.ԱՆԱՍՏԱՍԻԱ ԳԱԼՈՒՍՏՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ՝ 133,21միավոր:
Հիշեցնենք, որ հունվարի 25-31-ը Բրատիսլավայում ընթացած մեծահասակների գեղասահքի Եվրոպայի ի առաջնությունում Գալուստյանը գրանցած 143,05 միավոր արդյունքով 36 մասնակիցների մեջ գրավել էր բավական պատվաբեր 15- րդ տեղը:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: