Քրդական Ժողովրդական Պաշտպանության Միությունը ու Ասսադի բանակը միավորված ջախձախում են թուրքական սահմանի զգալի մասում տեղակայված զբաղեցնող «չափավոր ընդդիմությանը»։ Դրանց թվում են Սիրիայի Ազատ Բանակ, Ահրար Աշ-Շամ, ու մի շարք այլ կից խմբավորումներն են, ովքեր վայելում են Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Թուրքիայի ու ԱՄՆ-ի աջակցությունը։ Նահանջում են նրանց հետ ուս ուսի կռվող նաև Ջաբհաթ Ալ-Նուսրան, ովքեր հանդիսանում է Ալ-Քաեդայի դուստ ձեռնարկություն։
Այսօր քրդերի հսկողության տակ անցավ Թալ Ռիֆաաթ քաղաքը։ Տեղի Նուսրայի ճակատիներկայացուցիչնները կրկին նահանջել են։ Թալ Ռիֆաաթից հետո իսկույն քրդերի հսկողության տակ է անցել նաև Ահրաս գյուղը։
Անիմացոն նյութում ցուցադրվում է փետրվարի 1-15 զարգացումները հյուսիսային Հալեպում՝ http://i.imgur.com/cxyM0aF.gifv։ Այսպիսի պայմաններում մինչև ամսվա վերջ քրդա-ասսադական բանակը ունակ է զինյալներից մաքրելու ողջ հյուսիսային Հալեպի շրջանը։ Ու այս գործում կարծում եմ մոտ օրերս հայտարարված հրադադարը խոչընդոտ չի առաջանա։ Իմ կարծիքով այս հրադադարին հետևող չի լինելու։ Չեն հետևելու նաև թուրքերը, ովքեր երեկվանից սկսել են արդեն իսկ Սիրիայի քրդական բնակավայրերի ռմբակոծությունը՝ իր մանրապճեղներին չափավոր ահաբեկիչներին պաշտպանելու համար։
View post on imgur.com