Instgram-ը պաշտոնապես հայտարարել է, որ մոտ ապագայում այդտեղ ներբեռնվող տեսանյութերի վրա կտեղադրվի հաշվիչ համակարգ:
Կարծում եմ Instagram-ը տեսանյութերի դիտումների քանակով, շատ արագ կդառնա լուրջ մրցակից ինչպես youtube-ի, այնպես էլ Ֆեյսբուքի համար:
Ֆեյսբուքն առանձին փոփոխություններ է կատարել իր ալգորիթմում, դիտումների քանակով youtube-ից առաջ անցնելու համար: Խոսքը գնում է այն մասին, որ Ֆեյսբուքում տեսանյութ ներբեռնելու դեպքում հասանելիությունը (post reach) մի քանի անգամ ավելի է լինում քան youtube-ից ֆեյսբուքում տեղադրելիս: Դա ակնհայտ երևում է անգամ գովազդներ տեղադրելու ժամանակ և առավելությունը միանշանակ ֆեյսբուքում ներբեռնված տեսանյութին է տրվում:
Այնուամենայնիվ Instagram-ն ավելի շահեկան դիրքում է, քանի որ այստեղ բարդ ալգորիթմներ գոյություն չունեն: Այս կամ այն օգտատիրոջ հետևորդներն ավելի «շատ են հետևում» իրեն, քան ֆեյսբուքի դեպքում է:
Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց, շատ վիդեոբլոգեր կտեղափոխվեն Instagram:
Ռուբեն Խաչատրյան