Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարողացել են պայմանավորվել Սիրիայում զինադադար հաստատելու շուրջ, բայց ամենայն հավանբականությամբ թուրքերն ու սաուդցիները կտապալեն նման հավանականությունը։
Թուրքերի մասով կարելի է ասել, որ սրանք լրիվ վա բանկ են գնում ու սկսել են զորքեր կենտրոնացնել Սիրիայի հետ սահմանին։ Սաուդցիներն էլ են հայտարարել, որ վերջնականապես որոշել են ցամաքային օպերացիա անել։ Այլ հարց է, որ սաուդցիները, ինչպես իրեն հարգող ցանկացած արաբական ազգ՝ ընդհանրապես կռվել չգիտեն ու դժվար է պատկերացնել, թե ինչ օպերացիա են պատրաստվում անել Սիրիայում, եթե Եմենում են արդեն թաղված։
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ թուրքերն ու սուդցիները տրապամդրված են մինչև վերջ գնալու ու անելու են ամեն հնարավորը՝ ընդհուպ մինչև ցամաքային ինտերվենցիա, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտան քաղաքացիական պատերազմի ավարտը Սիրիայում։ Թուրքերի համար սա նաև տարածքային խնդիր է, քանի որ նրանք այլև չեն էլ թաքցնում ու հավակնում են ռեսուրսներով հարուստ Սիրիայի հյուսիսային շրջանները սեփականացնել ու հատկպաես մեծ է Հալեպին տիրանալու տենչանքը։
Ողջ հարցը կայանում է նրանում, թե որքան հեռու կգնա Էրդողանը՝ ռուսներին սադրելու հարցում ու ինչպիսին կլինի ռուսների պատասխանն՝ անխուսափելի սադրանքներին։
Վազգեն Ղազարյան