Մենք այնքան շատ ենք կախման մեջ ուրիշների կարծիքից, որ թույլ ենք տալիս ամբոխին լինել մեր պահվածքի դատավորն ու մրցավարը: Մենք ամեն բան զոհաբերում ենք, միայն թե մեզ համարեն «այնպիսին, ինչպիսին բոլորն են»: Մենք ձգտում ենք համընդհանուր ճանաչման՝ ինչպես պարգևի, վախենում ենք տարբերվել մյուսներից, քանի որ դա հասարակության կողմից արձագանքի է արժանանում՝ անվստահություն, տհաճություն, կասկած:
Արդյունքում մենք անխուսափելիորն վերածվում ենք միատարր մասսայի մասնիկի և դա մեզ վստահություն է ներշնչում մեր հանդեպ, այն զգացողությունն է տալիս, որ մեզ ընդունում ու սիրում են, թեև միևնույն ժամանակ մեզ կեղեքում է միայնության զգացումը, ներքին տագնապը և սեփական նույնականության պակասը:
ԴԱՐԻՈ ՍԱԼԱՍ ՍՈՄԵՐ
Հովիկ Չարխչյան