Կառավարության առաջիկա նիստում ընդունվելու է հողամաս նվիրաբերելու և ամրացնելու մասին մի որոշում, որը հերթական աջակցությունն է Հայաստանի բրենդներից մեկը հանդիսացող շախմատի զարգացմանը:
Երևանի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվող 933քմ մակերեսով հողամասը կհատկացվի շախմատի ակադեմիա կառուցելու նպատակով: Առաջարկությունն արել է Հայաստան շախմատի ֆեդերացիան:
Ժամանակակից չափանիշներին համապատասխան շինության կառուցմամբ նոր, բարենպաստ պայմաններ կստեղծվեն դպրոցական ծրագրերով նախատեսված շախմատի դասընթացներն արդյունավետ կազմակերպելու համար:
Անի Սանոսյան