Էներգետիկ ոլորտի զարգացումը օրակարգային է ՀՀ տնտեսության համար: Այստեղ կարևոր դեր է խաղում ներդրումային դաշտի դյուրացումը և արտաքին ներդրողների ներգրավման քաղաքականությունը:
Սպասվում է, որ մոտ ապագայում մեր երկրում կկատարվի ավելի քան 435 մլն դոլարի ներդրում: Այդքան ներդրում կատարվելու է միայն երկու ծրագրի շրջանակներում: Մասնավորապես Երևանում և Վանաձորում կկառուցվեն ջերմային նոր կայաններ:

 


Վանաձորի 234 մեգավատ հզորությամբ շոգեգազային կայանի կառուցմամբ շահագրգռված է բրիտանական «Գրեյնջ Փաուեր» ընկերությունը:
Վանաձորի ծրագիրի համար նախատեսվում է հատկացնել
220 մլն դոլար։ Եվս 215 միլիոն է նախատեսվում ներդնել «Երևան ՋԷԿ»-ի հարակից հատվածում կառուցվող նոր ջերմային կայանում:

 


Երկու ծրագրերն էլ ներդրումային են և չեն ակնկալում որևէ վարկային աջակցություն:

 

Կարեն Մկոյան