Հայաստանում կարծես թե սկսում է ժողովրդականություն վայելել երաշխավորված բազային եկամուտի համակարգը. մի երևույթ, որ ծնունդ է առել Սկանդինավյան երկրներից մեկում (չեմ հիշում, թե որ մեկում): Կարծես թե մենք մի քիչ առաջ ենք ընկնում (իրականում՝ շատ առաջ), որովհետև բազային եկամուտ երաշխավորելուց առաջ անհրաժեշտ է հասնել երաշխավորված կենսաթոշակային համակարգի կայացմանը, որի առաջին քայլերն են արվել դեռևս, և որը բախվել է իշխանության նկատմամբ անվստահության պատնեշին:
Հաջորդ քայլը կլիներ բազային եկամուտը, սակայն դա անելու համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի ՀՆԱ՝ հատկապես մեկ շնչի հաշվին, ինչպիսին ունեն Սկանդինավյան երկրները: Այլապես կստացվի ճիշտ այնպես, ինչպես սովետական սոցիալիզմը՝ աղքատության հիման վրա «կառուցված» համակարգ՝ ի տարբերություն նույն երկրների սոցիալիզմի:
Վախթանգ Սիրադեղյան