IWF-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԾԱՆՐՈՐԴԻ ՈՐԱԿԱԶՐԿԵՑ 4-ԱԿԱՆ ՏԱՐՈՎ
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան' IWF-ն հակադոպինգային կանոնները խախտելու համար ևս երկու ռուսաստանցի ծանրորդների ՝ Իլյա Ատնաբաևին և Դենիս Կեխտյորին որակազրկել է 4-ական տարով: Այս մասին տեղեկանում ենք IWF-ի պաշտոնական կայքից ՝ iwf.net/anti-doping/sanctions/-ից:Այս երկու ծանրորդն էլ դոպինգ- ստուգման են ենթարկվել ոչ մրցումային ժամակահատվածում:
Ատնաբաևի որակազրկման ժամկետն հաշվարկվում է ՝ 2015թ հունիսի 16-ից մինչև 2019թ հունիսի 19-ինը, իսկ Կեխտյորն էլ ՝2015թ մայիսի 21-ից մինչև 2019թ մայիսի 19-ը:
Հիշեցնենք ,որ Ատնաբաևը հանդես էր գալիս 85կգ, իսկ Կեխտյորը ՝94կգ քաշային կարգում:Նրանք 2014թ պատանիների Եվրոպայի չեմպիոնն են իսկ 2015թ աշխահի պատանեկան առաջնությունում էլ Ատնաբաևը արժանացել էր արծաթե մեդալի:
Ծանրամարտի ՌԴ-ի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սիրցևը <Ինտերֆաքս> գործակալությանտ տված հացրցրույցում հայտնել է ,որ դեռ ՌԴ-ն չի զրկվել օլիմպիական 10 վարկանիշներից ևս ոչ մեկից: Նրա խոսքերով այս հարցում պարզություն կմտնի փետրվարի վերջերին ,երբ Մոնրեալի հակադոպիգային լաբորատորիայում կբացի դոպինգ օգտագործելու մեջ կասկացվող աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր գերծանր քաշային Ալեքսեյ Լովչևի դոպինգ –ստուգման Բ փորձանմուշի սրվակը:
Այս պահին արդեն IWF-ի պաշտոնապես 4-ական տարով որակարկել է ՌԴ-ի 3 ծանոորդների :Բացի վերոհիշյալ Ատնաբաևից ու Կեխտորից 4 տարով որակազկվել է նաև Արտյոմ Գրիգորյանը: Ըստ օլիմպիական խաղեր մրսնբաակցելու մրցակարգի, եթե մեկ երկրից 4 ծանրորդ որակազրկվում, ապա տվյալ երկիրը զրկում է նվաճած օլիմպիական վարկանիշներից մեկից: Իսկ սա նշանակում է,որԱլեքսեյ Լովչևի որակազրկման պարագայում ծանրամարտի ՌԴ ընտրանին կկորցնի օլիմպիական վարկանիշներից մեկը:
Արամ Ուգուջյան