Իրանի Մաշհադ քաղաքում երեկ ավարտեց հունվարի 28-ից այստեղ ընթացած 15հազար դոլար մրցանակային հիմնադրամով միջնադարյան պոետ Ֆիրդուսիի հիշատակին նվիրված շախմատի 6-րդ միջազգային մրցաշարը:

 


Ստուգատեսում հանդես էին ն գալիս 11երկրի 178շախմատիստ , այդ թվում 12 գրոսմայստեր , 5 միջազգային վարպետ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 2երիտասարդ գրոսմայստերներ ՝ 2015թ ՀՀ չեմպիոն,20 -ամյա Կարեն Հ.Գրիգորյանն ու նրա հասակակից Հովհաննես Գաբուզյանն, ովքեր ստուգատեսի ֆավորիտներից էին համարվում:
Հայ շախմատիստները հիմնականում արդարացրին սպասելիքներն ու ստուգատեսի ավարտից 1տուր առաջ 8 հնարավորից վաստակած 6,5 միավորով գրոսմայստերներ ՝ ադրբեջանցի Գադիր Հուսեյովի ,և վրացիՄերաբ Գագունաշվիլու հետ բաժանում էին 3-6-րդ տեղերը:
Նրանք միայն կես միավորովէին ետ մնում 1-2-րդ տեղերը կիսով ռուսատանցիներ ՝գրոսմայստեր Պավել Մալետինից , ու միջազգային վարպետ Մաքսիմ Չիգաևից:

 


Երեկ կայացած վճռորոշ եզրափակիչ ՝ 9-րդ տուրում առաջատարների մասնակցությամբ բոլոր 3կենտրոնական սկզբունքային հանդիպումներում ոչ-ոքիներ գրանցվեցին: Գրիգորյանը սպիտակներով միավորը կիսեց Հուսեյնովի , Գաբուզյանը ՝ Գագունաշվիլու , իսկ Չիգաևն էլ ՝ Մալետինի հետ:
Ի վերջո , 7,5-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանեցին ու 3500-ական դոլար պարգևավճար ստացան ռուս շախմատիստներ ՝ Պավել Մալետինն, ու Մաքսիմ Չիգաևից: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույնն ճանաչվեց ու գլխավոր մրցանակին արժանցավ Մալետինը:

 


Կարեն Հ. Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանն, ովքեր ողջ մրցաշարի ընթացքում առաջատարների խմբում էին , 7 –ական միավորով բաժանեցին 3-10-րդ տեղերն ու բավարարվեցին 962-ական դոլար պարգևավճարով:Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գրիգորյանը ճանաչվեց 8-րդն , իսկ Գաբուզյանն էլ եզրափակեց ուժեղագույնների տասնյակը:


Արամ Ուգուջյան